ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շիրակում վայրկյանների տարբերությամբ հրդեհվել են մատուռն ու Սուրբ Մինաս եկեղեցին

Շիրակում վայրկյանների տարբերությամբ հրդեհվել են մատուռն ու Սուրբ Մինաս եկեղեցին

 Հրդեհվել են Շիրակի մարզի Շիրակ գյուղում մատուռն ու կիսաավեր սուրբ Մինաս եկեղեցու փակ տարածքը։

Հունիսի 30-ին երկու տարածքներում, որոնք գտնվում են գյուղի տարբեր հատվածներում, հրդեհը բռնկվել է գրեթե միաժամանակ։

Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը  տեղեկացրել է, որ մատուռն այրվել է ամբողջությամբ, իսկ եկեղեցում բռնկված հրդեհը հնարավոր է եղել արագ հանգցնել:

«Գյուղի մի մասը տեղյակ էր, որ մատուռն է այրվում, մի մասն էլ գիտեր՝ Սուրբ Մինաս եկեղեցին: Մինչև մատուռի հրդեհով էի զբաղված՝ տեղեկացա եկեղեցու հրդեհի մասին: Վայրկյանների տարբերությամբ երկու սրբատեղի է այրվել տարօրինակ է»,- պատմեց Համլետ Ասատրյանը։

Վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ որեւէ մեկին չեն կասկածում, սակայն իր կարծիքով հրդեհողը կամ հոգեկան հիվանդ է, կամ այլ դավանանքի տեր անձնավորություն: 

  • Կիսվել: