ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շիրակի մարզպետը ներկա է գտնվել ԵՄ Գենդերային հավասարությանն ուղղված գործողությունների ծրագրի մեկնարկին

Շիրակի մարզպետը ներկա է գտնվել ԵՄ Գենդերային հավասարությանն ուղղված գործողությունների ծրագրի մեկնարկին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ներկա է գտնվել ԵՄ Գենդերային հավասարությանն ուղղված գործողությունների ծրագրի մեկնարկին, որին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչներ։

Միջոցառուման նպատակը Հայաստանում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանն ուղղված հարցերի քննարկումն էր, որը մշակել է ԵՄ-ն՝ հիմնվելով Հայաստանի իշխանությունների, կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության դերակատարների և ԵՄ անդամ երկրների հետ խորհրդակցությունների վրա։

Մասնակիցները ներկայացրել են իրենց ոգեշնչող պատմությունները, որոնք ուղղված են եղել կարծրատիպերի հաղթահարամանը, ներառական և հավասար միջավայրի ապահովմանը։

 

  • Կիսվել: