շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շիրակի մարզպետարանի թիմը մասնակցել է հրաձգության ընտրական մրցաշարին

Շիրակի մարզպետարանի թիմը մասնակցել է հրաձգության ընտրական մրցաշարին

Պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին մասնակցելու նպատակով՝ Շիրակի մարզպետարանի թիմի ձևավորման համար, հունվարի 20֊ին Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի հրաձգարանում կազմակերպվել է ընտրական մրցաշար։

Ընտրական մրցաշարին մասնակցել է մարզպետարանի 24 աշխատակից։

Մրցույթի զինատեսակ օդամղիչ հրացանով յուրաքանչյուր մասնակից կատարել է 8 ընդհանուր կրակոց, որից 5 լավագույնը՝ հաշվարկային։

Մրցումների արդյունքներով համալրված մարզպետարանի թիմը՝ 3 տղամարդ և 3 կին, հունվարի 27-ին Երևանում կմասնակցի մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլին։

 

  • Կիսվել: