երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շիրակի մարզում գարնանային ծառատունկ է իրականացվել

Շիրակի մարզում գարնանային ծառատունկ է իրականացվել

Շիրակի մարզպետի աշխատակազմը՝ մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ, մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ անցկացված գարնանային ծառատունկին, որն անցկացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատասխանատուների հետ՝ նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, ծառատունկին միացել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից ծառատունկի համար նախանշվել է Մեծ Սարիար գյուղի մոտակայքում գտնվող անտառը, ընդհանուր առմամբ «Գյումրիի անտառտնտեսությունը» այսօր ծառատունկ է իրականացնելու 2 հա տարածքում։ Ծառատունկի համար ընտրված են սոճի, թխկի, հացենի ծառատեսակները։

Գարնանային ծառատունկն անցկացվել է ի նշանավումն «Երկրի օրվա»։ «Երկրի օրը» անցկացվում է մարդկանց ուշադրությունը շրջակա միջավայրի պահպանության և մեր մոլորակի խնդիրների՝ կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների կառավարման, անտառաշերտերի վերականգնման և պահպանվող տարածքների կառավարման վրա սևեռելու նպատակով։

2023 թվականի ապրիլի 22-ի կարգախոսն է՝ «Ներդրումներ կատարենք մեր մոլորակում»:

Возможно, это изображение 10 человек

Возможно, это изображение 6 человек и дерево

Возможно, это изображение 7 человек и дерево

 

Возможно, это изображение 5 человек

Возможно, это изображение 6 человек

Возможно, это изображение 7 человек и дерево

 

Возможно, это изображение 6 человек

Возможно, это изображение 11 человек

Возможно, это изображение 7 человек

Возможно, это изображение 4 человека и трава

Возможно, это изображение 6 человек и дерево

Возможно, это изображение 5 человек

  • Կիսվել: