ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լուսակերտ համայնքում սուբվենցիոն ծրագրով ընթանում են փողոցների վերանորոգման աշխատանքներ

Լուսակերտ համայնքում սուբվենցիոն ծրագրով ընթանում են փողոցների վերանորոգման աշխատանքներ

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Լուսակերտ համայնքում ընթանում են 6-րդ և 7-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: 

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 6-րդ փողոցի 900, 7-րդ փողոցի 250 քառակուսի մետր, ընդհանուրը՝ 1150 մետր քառակուսի հատված կասֆալտապատվի։

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 17 մլն 340 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում է 40 տոկոս, 60 տոկոս համաֆինանսավորումն էլ կհատկացվի համայնքային բյուջեից։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Լենճանշին» ՍՊԸ կողմից։

  • Կիսվել: