երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Շենաթաղի մոտակա սարի լանջին բռնկված հրդեհի մարման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Շենաթաղի մոտակա սարի լանջին բռնկված հրդեհի մարման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 06:45-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 70 հա խոտածածկույթ։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն։

 

  • Կիսվել: