շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Շան հարձակումից տուժած 8-ամյա տղայի վիճակը գնահատվում է ծանր կայուն` դրական դինամիկայով (տեսանյութ)

Շան հարձակումից տուժած 8-ամյա տղայի վիճակը գնահատվում է ծանր կայուն` դրական դինամիկայով (տեսանյութ)

Շան հարձակումից տուժած 8-ամյա տղան շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժում, վիճակը գնահատվում է ծանր կայուն` դրական դինամիկայով: Այս մասին տեղեկացնում են Սպիտակի ԲԿ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Սպիտակի թաղամասերից մեկում ​շունը հարձակվել էր 8-ամյա երեխայի վրա և պատճառել ​ մարմնական բազմաթիվ վնասվածքներ։

Մասնավորապես՝ դեմքի, գլխի և պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։

Երեխան հիվանդանոց էր ընդունվել լաթաձև պատռվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում։ ​Փոքրիկն անմիջապես տեղափոխվել ​էր վիրահատարան և վիրահատվել:

 

  • Կիսվել: