կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Շահրամանյանի թիկնապահի մոտ թմրանյութ չեն գտել. ակցիա դատարանի բակում

Շահրամանյանի թիկնապահի մոտ թմրանյութ չեն գտել. ակցիա դատարանի բակում

Փաստաբանն արդեն ներկայացրել է, որ Աշոտ Դանիելյանի մոտ ոչ մի բան չի հայտնաբերվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Աշոտ Դանիելյանի մանկության ընկերը՝ Նարեկը: Արցախցիները բողոքում են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահներից մեկի՝ Աշոտ Դանիելյանի ձերբակալման դեմ, որը նախօրեին «Եռաբլուրում» հայհոյել էր 24NEWS.am-ի լրագրողին ու օպերատորին:

«Քաղաքի կենտրոնում ոստիկանները ոչ ոստիկանական մեքենաներով նրան ձերբակալել են եւ արդեն տեսնում եք, որ մեկ օր է՝ այստեղ է: Մենք չգիտենք՝ պատճառները որոնք են: Սպասում ենք փաստաբանը կգա, կճշտենք, մանրամասները կներկայացնենք:

Ենթադրություն չեմ կարող ասել, բայց եթե քաղաքի կենտրոնում ԱԺ նախագահը թքում է քաղաքացու երեսին եւ դրան հետեւանքներ չի լինում... ինձ թվում է, որ արցախցին նեղված է եղել, և երեկվա տեղի ունեցած հետ կապված ձերբակալման ոչ մի հիմք չկա:  Արցախի տեղեկատվական շտաբով հայտարարությունը եղել է, ներողությունը խնդրվել է, դրա հետ կապված ոչ մի բան չպետք է լինի:

ՀՀ իշխանությունների կողմից սեպտեմբերի 20-ից սկսած արցախցիներին մեկան թողնելը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ամեն ինչ ասում է: Արցախցիներին թողել են մենակ: Հայաստանի ժողովուրդը արցախցիների կողքին է, բայց իշխանությունը՝ ոչ»,-ասաց նա:

  • Կիսվել: