չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Սևանում մի քանի տասնյակ ավտոմեքենաների բախման հետևանքով տուժած 11 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Սևանում մի քանի տասնյակ ավտոմեքենաների բախման հետևանքով տուժած 11 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Սևանի վարչական տարածքում այսօր միմյանց են բախվել շուրջ 50 ավտոմեքենաներ: Պատճառը եղել է տեսանելիության բացակայությունը: Վաղ առավոտից այդտեղ ձյուն է տեղում:

Ավտոմեքենաների բախման հետևանքով Սևանի ԲԿ է տեղափոխվել տուժած 11 քաղաքացի: Նրանցից 2-ի վիճակը շատ ծանր է եղել, անմիջապես Երևան են տեղափոխել: Ոմանք էլ թեթև պատռվածք կամ քերծվածքներ են ունեցել, առաջին բուժօգնություն են ստացել, վիրակապվել են ու հիվանդանոցից գնացել: Վթարին մասնակից դարձած վարորդների շրջանում ՃՈ Սևանի անշարժ պահակետում տեսուչները սթափության զննություն են կատարել:

Ճանապարհի երթևեկությունը կարգավորված է, վթարված ավտոմեքենաները քարշակներով տեղափոխվել են:

  • Կիսվել: