երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սևանում հրկիզել են հայտնի ավտոպահեստամասերի խանութը

Սևանում հրկիզել են հայտնի ավտոպահեստամասերի խանութը

Երեկ՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք Է տեղ ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժին ահազանգեր են ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում՝ «Հայփոստի» դիմաց, խանութ է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրյան փողոց 128/4 հասցեում գտնվող ավտոպահեստամասերի խանութում։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ փրկարարները կարողանան աշխատել։

Հրդեհը նախ մեկուսացվել է, ապա՝ մարվել: Այրվել է խանութի պատուհանը և ջերմահարվել առաստաղը՝ մասամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մինև  հրշեջները մարում  էին կրակը,  ոստիկանության  Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ու ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողները  օպերատիվ տվյալներ են ստանում որ տեղի ունեցածը հրկիզում է։ 

Պարզվում է նաև որ նույն օրը ժամը 17։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հուսիկ Սարգսյանը դիտավորյալ կոտրել է ավտոպահեստամասերի խանութ-սրահի հետնամասի ապակին և բենզինի միջոցով այրել խանութ սրահը և սրահում գտնվող ավտոպահեստամասերի մի մասը, որի հետևանքով  խանութին պատճառել է մոտ 2 մլն ՀՀ դրամի նյութական վնաս։ Ոստիկաներնն ու պարեկները հայտնաբերում են կասկածյալին ու բերման ենթարկում ոստիկանության Սևանի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում կազմվել են փաստաթղթղեր,  որոնք  Հ. Սարգսյանի հետ փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: