հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սևան քաղաքում այրվել է ավտոմեքենա

Սևան քաղաքում այրվել է ավտոմեքենա

Սեպտեմբերի 25-ին, ժամը 09։48-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի շենքերից մեկի բակում այրվում է ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտոնւմ են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։56-ին, մարվել՝ 10։02-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: