ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Սևան ազգային պարկի» քաղաքային լողափի տարածքում դիտարկումներ են անցկացվել

«Սևան ազգային պարկի» քաղաքային լողափի տարածքում դիտարկումներ են անցկացվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հուլիսի 4-ին վերահսկողական աշխատանքներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում:

Դիտարկումներ են կատարվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիկի մասնաճյուղին պատկանող քաղաքային լողափի տարածքում, որտեղ, սակայն հանգստացողներ չեն եղել։

Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում՝ պարետատան կողմից սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել։

 
 
 
 
 

  • Կիսվել: