Կանադան պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ
Կանադան նախատեսում է սեպտեմբերի 8-ից ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ սահմանել 15, 25 և 50 տոկոս մաքսատուրքեր: Այս մասին հայտնել է Կանադայի ֆինանսների նախարարությունը։
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ պատասխան մաքսատուրքերը կվերաբերեն ամերիկյան պողպատին, էլեկտրոնիկային, գյուղատնտեսական տեխնիկային և կենցաղային տեխնիկային։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ 2027 թվականի հունվարի 1-ից Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կբարձրացվեն մինչև 50 տոկոս:



