Իրանի ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքը նշանակում է ծանր հարվածներ ԱՄՆ-ի կենսական շահերին. գեներալ Մոհեբի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակն ասել է․ «ԱՄՆ-ը լավ է հասկացել, որ եթե իրագործի Իրանի ենթակառուցվածքների դեմ իր սպառնալիքները, ապա էներգետիկ առանցքային հանգույցներում և իր կենսական շահերին ծանր ռազմավարական հարվածներ կհասցվեն»։
Pars Today-ի հաղորդմամբ՝ «IRIB» գործակալությանը վկայակոչելով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ գեներալ Մոհեբին երկուշաբթի օրը, իր ելույթում, անդրադառնալով այն հանգամանքին, որ հակառակորդը Իրանի դեմ պատերազմում ձգտում էր հասարակության մեջ ընկալման փոփոխություն առաջացնել, նշել է․ «Ամերիկացիները, թիրախավորելով ոչ կարևոր օբյեկտներն ու համակարգի որոշ բարձրաստիճան դեմքերի, փորձում էին տպավորություն ստեղծել Իրանի քաղաքական և ռազմական կառույցների անարդյունավետության մասին։ Սակայն իրադրությունը տեղում ցույց տվեց, որ մարդկանց վերացնելով կամ նրանց սպառնալով՝ երկրի կառավարման հիմքերում խաթարում չի առաջանում, քանի որ Իսլամական համակարգը հիմնված է ժողովրդի և իշխանության միջև խոր կապերի, այլ ոչ թե որևէ անհատի վրա»։
Նա հավելել է․ «Հակառակորդը, թիրախավորելով Իրանում Բասիջի՝ աշխարհազորային ուժերի հենակետերն ու անցակետերը, կարծում էր, որ փողոցների անվտանգությունը կփլուզվի, սակայն իրավապահ ուժերի և Բասիջի անդամների հզոր ներկայությունը հասարակական վայրերում անմիջապես չեզոքացրեց այդ սցենարը»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը, ներկայացնելով նոր պատերազմի առանձնահատկությունները, ասել է․ «Այս պատերազմը հիմնված էր արհեստական բանականության, հրամանատարության ծրագրային համակարգերի և որոշումների կայացման ժամանակի կրճատման վրա։ Հակառակորդը, օգտագործելով արբանյակային տվյալներ և բազմաթիվ սենսորներ, ձգտում էր նվազեցնել հայտնաբերումից մինչև ոչնչացում ընկած ժամանակահատվածը»։
Նա ընդգծել է․ «Այնուամենայնիվ, հակառակորդն իր հաշվարկներում անտեսեց մեկ կենսական գործոն՝ ազգային համախմբվածությունն ու ժողովրդի հավատը։ Սա այն բաղադրիչն է, որը ոչ մի արհեստական բանականություն և ոչ մի գերհամակարգիչ ի վիճակի չէ հաշվարկել։ Մենք նույնպես տեխնոլոգիական միջոցներով պատերազմեցինք և, թիրախավորելով հակառակորդի օպերատիվ և տեղեկատվական ցանցի բաղադրիչները, շարքից հանեցինք նրանց օպերատիվ կառավարման «աչքերն ու ուղեղը»»։
Գեներալ Մոհեբին, անդրադառնալով Իրանի հրթիռային հզորությանը, նշել է․ «Հակառակորդի այն պատկերացման հակառակ, թե Իրանի սպառազինության պաշարները սահմանափակ են, մեր խելացի և կառավարվող հրթիռների արտադրությունը շարունակվում է։ Այս պատերազմի ամենակարևոր ձեռքբերումը խոցելիության տեղափոխումն էր դեպի հակառակորդի կենսական ենթակառուցվածքներ և դրան առնչվող կենտրոններ»։



