երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Սեպտեմբերի 14-ից հրապարակի շատրվանային շոուն 1 ժամ շուտ կմեկնարկի և կգործի մինչև նոյեմբերի 1-ը

Սեպտեմբերի 14-ից հրապարակի շատրվանային շոուն 1 ժամ շուտ կմեկնարկի և կգործի մինչև նոյեմբերի 1-ը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ, աշնանային ժամանակացույցի անցնելով պայմանավորված, Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն սեպտեմբերի 14-ից 1 ժամ շուտ կմեկնարկի: Ներկայիս 21:00-23:00-ի փոխարեն՝ շոուն կսկսվի 20:00-ին և կավարտվի 22:00-ին:

Սանիտարական մաքրման օրը կմնա երեքշաբթին:

Շատրվանային համալիրը կգործի մինչև նոյեմբերի 1-ը:

  • Կիսվել: