ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սենց օրենք է լինու՞մ. Սերգեյ Բագրատյանը՝ կերակրողին կորցնելու նպաստի իրավունքը մինչև 26 տարեկան դարձնելու նախագծի մասին

Սենց օրենք է լինու՞մ. Սերգեյ Բագրատյանը՝ կերակրողին կորցնելու նպաստի իրավունքը մինչև 26 տարեկան դարձնելու նախագծի մասին

Խորհրդարանում քննարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը նշեց, որ համաձայն գործող օրենսդրության, բուհերում սովորող երեխաները կարող են կերակրողին կորցնելու դեպքում վճարներ ստանալ մինչև23 տարեկանը լրանալը։ Այդ դրույթը հաստատվել է նախորդ 10-ամյա կրթական համակարգի և միամակարդակ բարձրագույն կրթության հիման վրա։

Նրա խոսքով՝ այժմ ուսանողները բուհն ավարտում են ոչ թե 23, ինչպես նախկինում էր, այլ շատ ավելի մեծ տարիքում, քանի որ ուսումը դպրոցում դարձել է 12-ամյա։

 Հայկ Կոնջորյանը նշեց, որ առաջարկում են այդ իրավունքը պահպանվի մինչև 26 տարեկանը: «Խոսքը 20-25 հազար դրամի միջակայքում ընկած գումարի մասին է»,-ասաց նա:

Հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ  Սմբատ Սաիյանը հայտնեց, որ կառավարությունը դեմ է արտահայտվել այս օրենքի նախագծին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝  26 տարեկան տղաները լուրջ մարդիկ են, ընտանիք ունեն: «Եթե սովորելու հետ եք կապում, լա՛վ, ես երբ կառավարման ակադեմիայում էի սովորում, 63 տարեկան մարդ կար այնտեղ, գուցե իր թոշակի մասին էլ մտածեք, անպայման ծնողազուրկ կլինի: Վերջապես, մենք չպետք է գնանք մի ճանապարհով, որը  հաշվարկ չունի, դիլետանտի մակարդակով խոսակցություն եք տանում ընկերներ, սենց օրենք է լինու՞մ»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:

  • Կիսվել: