երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՍԱՏՄ տեսուչները երեկոյան ստուգայցերի ժամանակ Շենգավիթում խախտումներ են արձանագրել

ՍԱՏՄ տեսուչները երեկոյան ստուգայցերի ժամանակ Շենգավիթում խախտումներ են արձանագրել

Շաբաթօրյա երեկոյան ստուգայցերը՝ ուղղված covid19-ի հաղթահարմանը, ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի խանութներում։ Արդյունքում՝ իրացման ցանցի 10 օբյեկտներից 3-ում են խախտումներ արձանագրվել։

Կազմվել են արձանագրություններ՝ հիմք ընդունելով աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու փաստերը։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

 

  • Կիսվել: