շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՍԱՏՄ-ն թույլատրել է վերսկսել «Արզնի կաթնամթերքի» «Սեմյոնիչ» ապրանքատեսակի արտադրությունը

ՍԱՏՄ-ն թույլատրել է վերսկսել «Արզնի կաթնամթերքի» «Սեմյոնիչ» ապրանքատեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով 20% «Սեմյոնիչ»» արտադրատեսակի արտադրության կասեցումը (ք. Երևան, Մոլդովական փողոց):

Լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ նախկինում այս արտադրատեսակում հայտնաբերված խախտումները վերացվել են:

  • Կիսվել: