ՍԱՏՄ-ի և Էկոնոմիկայի նախարարության պատասխաններում որևէ հակասություն չկա․ պարզաբանում
Ի պատասխան լրատվամիջոցներում հրապարակված` «Ինչու՞ սննդամթերքի ներմուծման ժամանակ չեն ստուգվում պահանջված բոլոր ցուցանիշները» հոդվածի այն պնդման, թե ՍԱՏՄ և Էկոնոմիկայի նախարարությունների պատասխաններում կա «հակասություն» տեղեկացնում ենք, որ իրականում որևէ հակասություն չկա։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԱՏՄ-ն։
«ՀՀ ԷՆ պատասխանում հստակ նշվում է՝ «Սննդամթերքի ներմուծման սահմանային պետական վերահսկողությունն իրականացվում է ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 218-Ն որոշման համաձայն», ինչը լրագրողի հետ հարցազրույցում ասում է նաև ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը։
Ինչ վերաբերում է հոդվածի այն պնդմանը, թե «ԵԱՏՄ տեխկանոնակարգերով՝ տարբեր սննդատեսակների համար սահմանված են տարբեր անվտանգային ցուցանիշներ, որոնք բոլորը պարտադիր են փորձաքննության համար», ապա, ԲՈԼՈՐ ցուցանիշների ստուգման ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋԸ սահմանված է ապրանքները ԵԱՏՄ տարածք ներմուծելու համապատասխանության գնահատման փուլում, այլ ոչ թե սահմանային պետական վերահսկողության, որը պետք է իրականացվի ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա: Սահմանին ստուգվում են անվտանգության այն ցուցանիշները, որոնցով Եվրոպայում, ԵԱՏՄ երկրներում և Հայաստանում հայտնաբերվել են անհամապատասխանություններ:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պատասխանը ստորև

