չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ․ Սուքիասյան

Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ․ Սուքիասյան

Հայաստանի համար այսօր պատմական օր է, և Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում նրա արած այսօրվա արտահայտություններին։

«Հայաստանի համար այսօր պատմական օր է։ Անկախությունը նվիրական իղձ է եղել բոլորիս համար։ Այսպիսի օրով նման շատ փոքր մարդկանցից խոսելու իմաստ էլ չկա»,- ասաց Սուքիասյանը և շնորհավորեց քաղաքացիներին անկախության օրվա կապակցությամբ։

«Մենք պետք է ամենօրյա մեր աշխատանքով ուժեղացնենք մեր պետությունը և գնանք առաջ, իսկ մանրուքներին ուշադրություն դարձնելու դեպքում շատ կարևոր գործեր կիսատ կմնան»։

  • Կիսվել: