հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. կա երկու տուժած

Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. կա երկու տուժած

Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։25-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհին՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու տուժած։

  • Կիսվել: