չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Սանահին կայարանի հատվածում բնակչությունը մեծապես տարհանված է. պատգամավոր (տեսանյութ)

Սանահին կայարանի հատվածում բնակչությունը մեծապես տարհանված է. պատգամավոր (տեսանյութ)

Սանահին կայարանում էի։ Բակում տիղմի հաստ շերտի պատճառով անանցանելիություն կար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

՛՛Անմիջապես մեկնարկեց շինտեխնիկայի աշխատանքը, որից հետո զգալիորեն թեթևացավ խնդիրը։ Վաղը հեռացված կլինի տիղմը։

Այս հատվածում բնակչությունը մեծապես տարհանված է։ Ջրի մակարդակը զգալի իջել է։ Տեղում կարիքների գնահատում է իրականցվել։ 14 բնակիչ ապահովվել է սննդամթերքով, 4-ը տեղափոխվել է հյուրանոց, մեկը ստացել է անհրաժեշտ դեղորայք՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: