կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սամցխե-Ջավախքում կգործի արոտավայրերի վարձակալության ծրագիր

Սամցխե-Ջավախքում կգործի արոտավայրերի վարձակալության ծրագիր

Վրաստանում մեկնարկել է «Պետական ​​սեփականություն հանդիսացող արոտավայրեր մատչելիություն» ծրագիրը։ Համաձայն կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 497 որոշման՝ Ֆիզիկական և իրավաբանական անձիք, ովքեր ունեն խոշոր և մանր եղջերավոր անասուններ, արոտավայրերը կարող են վարձակալել երեք տարով, գրում է jnews.ge-ն:

Աճուրդի մեկնարկային գինը Սամցխե-Ջավախքում 15 լարի կկազմի։ Մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար սահմանված է ոչ պակաս, քան 1 հա., իսկ մանր եղջերավոր անասունների համար` առնվազն 0,2 հա տարածք:

Ծրագրի մանրամասները, Սամցխե-Ջավախքի նահանգապետին և մունիցիպալիտետների քաղաքապետերին է ծանոթացրել գյուղատնտեսության նախարարի տեղակալը։ Նրա խոսքով, ծրագրի նպատակն է նպաստել արոտավայրերի ռացիոնալ օգտագործմանը։

 

  • Կիսվել: