շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Որքա՞ն են Սամցխե-Ջավախքի քաղաքապետարանները ծախսելու ամանորյա միջոցառումներին

Որքա՞ն են Սամցխե-Ջավախքի քաղաքապետարանները ծախսելու ամանորյա միջոցառումներին

Քանի, որ Ախալքալաքում ամանորի համար նախատեսված միջոցառումների համար քաղաքապետարանի մրցույթը երկու անգամ հայտարարվել ու չի կայացել, քաղաքապետարանը բյուջեից գումար կհատկացնի Ամանորի համար։ Այս տեղեկությունը akhaltskha.net-ի հետ զրույցում հաստատեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Ամանորյա միջոցառումների համար մրցույթը հայտարարվել էր 40 հազար լարիի չափով։ Որքա՞ն եք նախատեսում ծախսել հիմա: Այս հարցին Մելքոն Մակարյանը չպատասխանեց։ Ինչ վերաբերում է մյուս քաղաքապետարաններին, ապա Ադիգենիի քաղաքապետ Գոչա Քիմաձեի խոսքերով այս տարի նրանք նոր բան չեն գնելու, իսկ տոնածառի և փողոցների զարդարման համար բյուջեից մինչև 5800 լարի է հատկացվելու։ Ամանորյա միջոցառումներ են նախատեսվում նաև Ախալցխայում, Ասպինձայում և Նինոմինդայում։

  • Կիսվել: