Սալմոնելայով վարակվելու վտանգի հետևանքով՝ ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի արտադրանքի ներմուծումը ՀՀ
ՀՀ «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանք ներմուծող երկու կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրականացնում է ստուգումներ՝ Եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադե ձվերի, օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքերի հետևանքով:
Նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություն կա՝ «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ըն (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ըն (ներկրում է Գերմանիայից): Ընկերություններում առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության:
Տրվել է նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման:
Տեսչական մարմնից նշեցին՝ լաբորատոր փորձարկումների արդյունքները կհրապարակվեն։