Սահարայից տաք հոսանքներ են գալիս. Ջերմաստիճանը կբարձրանա 14-16 աստիճանով
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով: Այս մասին տեղեկանում է ենք ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Հուլիսի 19-20-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի: