չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Սա պատերազմական հանցագործություն է, որ խախտում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը. ՀՀ ԱՆ

Սա պատերազմական հանցագործություն է, որ խախտում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը. ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Ստեփանակերտի և Շուշիի բժշկական կենտրոնների հրթիռակոծմանը:

«Ադրբեջանական զինված ուժերն այսօր հրթիռակոծել են Ստեփանակերտը և Շուշին` այս անգամ բնակելի հատվածների հետ զուգահեռ թիրախավորելով անգամ բժշկական կենտրոններ։ Գրված և չգրված բոլոր նորմերով սա պատերազմական հանցագործություն է, որը խախտում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը:

Կոչ ենք անում բոլոր միջազգային կազմակերպություններին, միջազգային հանրությանը` դատապարտել և կոնկրետ քայլեր ձեռնարկել ահաբեկչական այս ակտի կապակցությամբ»,- ասված է ՀՀ ԱՆ հայտարարության մեջ:

  • Կիսվել: