Սա նույն գործով զբաղվող համակարգերի միաձուլում է. Թորոսյանը՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի ու «Նորք»-ի միավորման մասին
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ՁԻԱՀ կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորմանը:
Նա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրեց. «Ազգային մակարդակով ո՞ր կենտրոնների և ի՞նչ մասնագետների հետ են քննարկումներ անցկացվել, քանի որ աշախատակիցները պնդում են, որ մի քանի նամակ են հղել կառավարությանը, որպեսզի մասնագիտական քննարկումներ կազմակերպվեն, բայց նախարարությունից ստացել են միայն խոստումներ»:
Պատգամավորը հիշեցրեց նաև, որ այսօր 107 աշխատակցից 88-ը ազատման դիմում է ներկայացրել:
Թորոսյանը պատասխանեց, որ սա պարզապես երկու տնտեսավարողների միաձուլում չէ, այլ ստեղծվելու է համապարփակ և ընդգրկուն կառույց, որը ներառելու է մի շարք գործառույթներ:
Նախարարը, մասնավորապես, ասաց. «Միացման տրմաբանությունն այն է, որ երկու իրարից անկախ գործող, բայց տրամաբանորեն նույն գործով զբաղվող համակարգերի միաձուլում է: Ինձ համար զավեշտալի է, երբ ասվում է, թե քննարկումներ չեն եղել: Եթե խոսքը վերաբերում հիվանդության ախտորոշմանը, բուժմանը, դեղորայքային սխեմաներին և այլն, դրանք որոշում են մասնագետները, բայց եթե խոսքը վերաբերում է տնտեսավարման և քաղաքական հարցերին, լինում են նաև քաղաքական քննարկումներ, և սա կառավարության միասնական դիրքորոշումն է»:



