Ռուսաստանում երիտասարդ տղամարդն ինքնասպան է եղել ուղիղ եթերի ժամանակ
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կրասնոկամսկում (Պերմի երկրամաս). 30-ամյա բնակիչը ինքնասպանություն է գործել՝ համացանցում ուղիղ եթերի ժամանակ։ Այս մասին գրում է 59.ru հարթակը:
Երիտասարդ տղամարդն աշխատում էր Կրասնոկամսկի շինհրապարակներից մեկում: Հոկտեմբերի 18-ի գիշերը նա սկսել էր ուղիղ եթերը սոցիալական ցանցում:
Տեսախցիկի առջև կանգնած տղամարդն ասել է, որ կնոջ հետ անձնական կյանքում խնդիրներ է ունեցել: «Ես քիչ առաջ խոսել եմ նրա հետ, ու նա ասում է, որ կնիկ եմ, ոչ թե տղամարդ: Փաստորեն քանի տարի կնկա հետ է ապրել: Քանի անգամ եմ փորձել վերադարձնել նրան, չի ստացվել»,- ասել է տղամարդը:
Այդ խոսքերից հետո նա մահացել է:
Տեսանյութը պահպանվել է սոցցանցի իր էջում: