հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսաստանում ադրբեջանցիներին դատապարտել են 2020-ին հայերի վրա հարձակման համար

Ռուսաստանում ադրբեջանցիներին դատապարտել են 2020-ին հայերի վրա հարձակման համար

Լյուբլինսկի շրջանային դատարանը 2020 թվականին Մոսկվայում տեղի ունեցած ազգամիջյան բախումների հինգ մասնակիցների դատապարտել է երկու տարի ութ ամիս ազատազրկման, ևս երկուսը ստացել են պայմանական պատիժ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում։

«Դատարանը Է.Ալակբարովին, Բ.Վալիևին, Պ.Գամիդովին, Տ.Իսմայիլովին, Ա.Կաֆարովին մեղավոր է ճանաչել խուլիգանության համար և նրանց դատապարտել 2 տարի 8 ամիս ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում»,- հայտնել են մամուլի ծառայությունից։ Գործով եւս երկու մեղադրյալներ՝ Զախիդով Մ.-ն և Գիյասով Դ.-ն ստացել են 2 տարի 8 ամիս պայմանական ազատազրկում։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 12-ին խոշոր զինված միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի Տավուշի մարզի սահմանին։ Միաժամանակ Մոսկվայում հայերի վրա հարձակումների դեպքեր են գրանցվել, որոնց հետևում կանգնած են Ռուսաստանի մայրաքաղաքի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ։

Բացի այդ, Մոսկվայի «Ֆուդ Սիթի» մրգերի և բանջարեղենի շուկայի ղեկավարությունն արգելել է մրգերի ներմուծումը Հայաստանից։ Food City-ի սեփականատերերն են՝ ազգությամբ ադրբեջանցի Գոդ Նիսանովը, Զարախ Իլիևը և Իլհամ Ռախիմովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: