չորեքշաբթի, հունիս 12
12 / 6 / 2024
ՌԴ ՄԻՊ-ը պատմել է հայ վարորդների իրավունքների խնդիրների լուծման տարբերակների մասին

ՌԴ ՄԻՊ-ը պատմել է հայ վարորդների իրավունքների խնդիրների լուծման տարբերակների մասին

ՀՀ քաղաքացիները ՌԴ քաղաքացիների հետ նույն կարգով չպիտի քննություն հանձնեն վարորդական իրավունքի ստացման համար, հայերի համար նոր կարգ է անհրաժեշտ սահմանել, հայտարարել է ՌԴ ՄԻՊ Տատյանա Մոսկալկովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:   

 

«Ես այս հարցով տարիներ շարունակ զբաղվում եմ: Բարդությունն այն է, որ առանց այդ իրավունքի հաստատման ՌԴ տարածքում բարդ կլինի նաև հենց վարորդների համար: սակայն ես կարծում եմ, որ նրանք չպիտի ՌԴ քաղաքացիների համար սահմանված կարգով քննություն հանձնեն: Նրանց համար պիտի գործի հատուկ կարդ, մենք նրանց համար պետք է ստեղծենք պայմաններ և վերապատրաստմուներ, հնարավորություն՝ ապացուցելու, որ ՌԴ տարածքում իրենք կարող են կիրառել ՀՀ-ի կողմից տրված իրավունքները»,-ասել է Մոսկալկովան:

 

Մարդու իրավունքների պաշտպանը հավելել է նաև, որ խնդրի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել ԵՏՄ-ի հինգ անդամ պետությունների համար միասնական կարգի սահմանումը:

 

Մոսկալկովան նշել է, որ հայ գործընկեր Արման Թաթոյանի հետ կփորձի պարզել, թե ինչն է խոչընդոտում այսօր հարցի լուծմանը, քանի որ Ռուսաստանի մերժումը՝ ճանաչելու ՀՀ-ի տված վարորդական իրավունքները, ուղիղ կերպով ազդում է քաղաքացիների աշխատանքային գործունեության վրա: Նրա խոսքով՝ իրավիճակի արագ լուծմանը կարող է նպաստել Ռուսաստանի ու Հայաստանի միջև երկկողմանի համաձայնագրի ստորագրումը:

 

  • Կիսվել: