Ռուսաստանաբնակ բլոգերները վերջին մեկ ամսում կորցրել են իրենց եկամտի մինչև 80 տոկոս
Ըստ տարբեր գնահատականների՝ տարածված հարթակների միջոցով աշխատող ռուսաստանաբնակ բլոգերները վերջին մեկ ամսվա ընթացքում կորցրել են իրենց եկամտի 30-80 տոկոսը։ Այս մասին գրում է «Известия» թերթը՝ վկայակոչելով վերլուծաբաններին։
Ինչպես նշվում է, զգալի կորուստներ են ունեցել այն բլոգերները, որոնք իրենց հիմնական գործունեությունը ծավալում էին Instagram, Facebook, YouTube, Twitch и TikTok սոցցանցերում։ Բանն այն է, որ այլ հարթակներ տեղափոխվելու դեպքում նրանց հաջողվում է պահպանել հետևորդների առավելագույնը 10 տոկոսին՝ ստիպված լինելով նոր հետևորդներ հավաքել։
Բացի այդ, շատ բրենդեր ևս դադարեցնում են իրենց մարքեթինգային գործունեությունը, և բլոգերները կորցնում են պայմանագրերը նաև այլ հարթակներում։