Նեթանյահուն խոստացել է «ավարտին հասցնել» Իրանի ռեժիմի տապալումը
Իսրայելը մտադիր է ավարտին հասցնել Իրանի ռեժիմի տապալման առաքելությունը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ հավելելով, որ դրա «վերջը մոտ է», տեղեկացնում է The Times of Israel-ը։
Հրեական Նոր տարվա՝ Ռոշ հա-Շանայի նախօրեին կառավարության նիստից հետո իր գրասենյակի կողմից հրապարակված տեսաուղերձում Նեթանյահուն, մասնավորապես, նշել է. «Իրանի ռեժիմը թույլ է, այն պայքարում է իր կյանքի համար, այն երերում է»:
Իսրայելի վարչապետը նաև նախազգուշացրել է Թեհրանին Իսրայելի վրա հնարավոր հարձակման հետևանքների մասին։ Ըստ նրա, եթե Իրանը «սխալվի» և հարված հասցնի, ապա կբախվի պատասխանի, «որը նույնիսկ չի կարող պատկերացնել»։
Նեթանյահուի հայտարարությունները հնչել են այն մտավախությունների ֆոնին, որ Իրանը կարող է փորձել հարձակվել Իսրայելի վրա հրեական տոների ընթացքում, որը սկսվում է հաջորդ շաբաթ Ռոշ հա-Շանայով։
Հինգշաբթի Նեթանյահուն արդեն իսկ Իրանի ռեժիմի տապալումը անվանել էր Իսրայելի «կենտրոնական խնդիր»։ Նա նաև պնդել էր, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից հետո իսրայելական ռազմական գործողությունները թույլ են տվել թուլացնել Իրանի կողմից եկող միջուկային և հրթիռային սպառնալիքները։



