շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են պարանային աշխատանքների դասընթացներ

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են պարանային աշխատանքների դասընթացներ

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում (ՌՀՄԱԿ) մայիսի 19-ին անցկացվել են պարանային աշխատանքների ուսուցման դասընթացներ:

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, միջոցառումը կազմակերպվել է համաձայն ՌՀՄԱԿ-ի՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի պատրաստման և որակավորման բարձրացման պլանի:
 
Ուֆայից հրավիրված մասնագետների կողմից մայիսի 10-ից անցկացվող ուսումնական պարապմունքներն ամփոփվել են ստուգարքների ընդունմամբ, իսկ փրկարար ծառայողներին հանձնվել են որակավորման հավաստագրեր: Որակավորում ստացած հրահանգիչներից լավագույնները մեկնելու են Ուֆա, որտեղ շարունակելու են մասնակցությունը դասընթացներին, արդյունքում նրանք՝ իրենց հերթին, կուսուցանեն անձնակազմին:
 
«Ավարտական քննության ընթացքին հետևել է Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը: Նա շրջել է կենտրոնի տարածքում, այցելել ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացել տեխնիկական և գույքային հագեցվածությանն ու լսարանային պայմաններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Արտյուշ Գրիգորյանի խոսքով՝ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը կարևոր աշխատանք է իրականացնում, առավել ամրապնդում երկու երկրների գերատեսչությունների միջև սերտ և արդյունավետ համագործակցությունը: Գնահատելի է պարբերաբար անցկացվող դասընթացների արդյունքում փրկարար ծառայողների տեսական և գործնական հմտությունների կատարելագործումը, հավելել է փոխնախարարը:
 
Իր հերթին «ՊրոֆՍերվիս» ուսումնական կենտրոնի (Ուֆա) տնօրեն Սվետլանա Չերկասովան արձանագրել է, որ դասընթացների շրջանակներում հայ փրկարարները գրանցել են լավ արդյունքներ:

  • Կիսվել: