կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ռիո մոլ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել․ ժամանել են մեծ թվով հրշեջներ

«Ռիո մոլ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել․ ժամանել են մեծ թվով հրշեջներ

Այսօր՝ փետրվարի 19-ին, հրդեհ է բռնկվել Երևանում: Ժամը 04:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրամ Փափազյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում ծուխ է նկատվում, հնարավոր է՝ կրակի բռնկմամբ:

Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի «KFC» արագ սննդի կետում:

Հրշեջները մարել են կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

  • Կիսվել: