ՌԴ դեսպանատան շենքի դիմացից բերման են ենթարկվել բողոքի ակցիայի մասնակիցներ
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող երեք անձի կարմիր բերետավորները բերման ենթարկեցին։ Նրանց թվում է «Իրավունքի ուժ» ՀԿ համանախագահ Արման Ղարիբյանը. «Գլուխդ կջարդեմ, ա՛յ ֆունտիկ»,- ոստիկանության կողմից բերման ենթարկելն ուղեկցվում էր նմանօրինակ արտահայտություններով։
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել են ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
Այնինչ, տեսանյութում հստակ երևում է, որ մասնակիցները պաստառներով ուղղակի կանգնած են դեսպանատան շենքի դիմաց։ Հիշեցնենք՝ առավոտյան մի խումբ անձինք բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց։ Ըստ ցուցարարների՝ Ռուսաստանի Դաշնությունը չի կատարում իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունները:


