չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռապիդ-թեսթերի առաջին խմբաքանակը սպասվում է մարտի 27-ին․ Թորոսյան (տեսանյութ)

Ռապիդ-թեսթերի առաջին խմբաքանակը սպասվում է մարտի 27-ին․ Թորոսյան (տեսանյութ)

Ռապիդ-թեստերը չեն կարող կորոնավիրուսի առկայության վերջնական եզրակացություն տալ։ Այս մասին ԱԺ նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

Նա նշեց, որ քանի որ հիվանդությունը նոր է, եւ թեստերը նոր են սկսել սինթեզվել, ապա վերջնականապես պարզ չէ, թե ինչպիսին կլինի արդյունքը հասարակական առողջապահության տեսակետից։

Հայաստանը, այնուամենայնիվ, ձեռք է բերել այդ թեսթերը եւ կփորձի պարզել, թե որքանով են դրանք կիրառելի։

Թորոսյանն ասաց. «Անհրաժեշտ է որոշել, թե որ հաստատություններում մենք դրանք պետք է կիրառենք։ Դրանք կարող են լինել անցակետերը՝ առողջապահության առաջնային օղակները, պոլիկլինիկաները կամ ինֆեկցիոն ծառայությունները»:

Նրա խոսքով՝ ռապիդ-թեստրի առաջին խմբաքանակը սպասվում է մարտի 27-ին։

Նախարարը նշեց նաեւ, որ թեստրի կատարելագործման աշխատանքներ են տարվում, որոնք հինգ ժամ են տեւում։ Նա ասաց. «Արդեն երեկ անցկացվել է 210 թեսթ։ Շուտով թեսթերը ավելի հասանելի կլինեն Վանաձորի եւ Գյումրիի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: