հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քրեական հետախույզները բացահայտել են 37-ամյա կնոջ կողմից հեռախոսի գողության դեպք

Քրեական հետախույզները բացահայտել են 37-ամյա կնոջ կողմից հեռախոսի գողության դեպք

Հուլիսի 1-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ հունիսի 30-ին անհայտ անձը, օգտվելով իր անուշադրությունից, տնտեսական խանութում գողացել է իր բջջային հեռախոսը՝ պատճառելով 290.000 դրամի վնաս:

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: 37-ամյա կինը տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել հեռախոսը:

Նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: