հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՔՈԳՎ ծառայողները Վարդաշենի տներից մեկում հայտնաբերեցին հետախուզվողին և զենք-զինամթերք

ՔՈԳՎ ծառայողները Վարդաշենի տներից մեկում հայտնաբերեցին հետախուզվողին և զենք-զինամթերք

Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 6-ին Վարդաշենի 9-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 37-ամյա Մկրտիչ Հ.-ն, որը 2019 թ. ապրիլի 22-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով։

Տան տեսանելի վայրում հայտնաբերվել են նաև երկփողանի հարթափող հրացան և 16 մմ տրամաչափի փամփուշտներ։ Մկրտիչ Հ.-ն բերման է ենթարկվել ՔՈԳՎ, ապա փոխանցվել ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներին։
Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: