երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արգիշտի Քյարամյանն  ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին

Արգիշտի Քյարամյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանն ընդունել է 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ պատերազմական գործողությունների տարբեր դրվագներով քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր:

Շուրջ 30 ծնողների մասնակցությամբ, ավելի քան երեք ժամ տևողությամբ, կայացած հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահը պատասխանել է ծնողների կողմից բարձրացված մի շարք հարցադրումների և պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, շարունակաբար կազմակերպել համանման հանդիպումներ՝ նախաքննական մարմնի կողմից իրականացվող համապատասխան աշխատանքների վերաբերյալ համակողմանի պարզաբանումներ տրամադրելու նկատառումներով:

  • Կիսվել: