երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-բուլղարական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-բուլղարական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ Էն Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիա։ Այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի 9-րդ նիստին, որի ընթացքում հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Զբոսաշրջության նախարարության խորհրդական Ամելիյա Գեշևայի և Միջազգային և վիզաների հարցերով վարչության գլխավոր փորձագետ Իվան Կոչևի հետ։

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում հայ-բուլղարական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, փորձի փոխանակման ձևաչափերը և համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղիները։

  • Կիսվել: