երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Քննարկվել են «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքների նախագծերում առաջարկվող լրացումները

Քննարկվել են «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքների նախագծերում առաջարկվող լրացումները

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առկա տարընթերցումները, իրավական անորոշությունները եւ հակասությունները բացառելու համար առաջարկվում է հստակ շարադրել, որ գրավոր համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար: Այդ պահանջը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքից` ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտությունից: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը:

Մանրամասները՝ այստեղ:

Խորհրդարանը սեպտեմբերի 12-ին առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Էմմա Պալյանի, ինչպես նաեւ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ նախատեսող երկու օրենսդրական նախագիծ:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին»՝ հաջորդ օրենքի լրացման պատճառը բուժաշխատողների պաշտպանության հարցն է:

Կարգավորումների մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղմամբ:

Լուսինե Բադալյանի ներկայացմամբ՝ առաջարկվում է օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր կետով. «Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու՝ սույն հոդվածի չորրորդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի համապատասխան՝ նվազագույն անհրաժեշտ կրեդիտների ապահովման ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի աշխատատեղը, ինչպես նաեւ պայմանագրով եւ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված հիմնական աշխատավարձը»:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը նշել է, որ առաջարկվող խմբագրությամբ օրենքի ընդունումը ՇՄԶ գործընթացում բժշկական հաստատությունների համար առաջացնելու է ֆինանսական, մարդկային ռեսուրսների եւ աշխատանքի բաժանման անհամամասնություն: Կարեւորելով բուժաշխատողների պաշտպանվածությունը՝ Կառավարությունն առաջարկել է նախագիծը լրամշակելգ աշխատանքային պայմանագրով նախատեսված հարաբերությունների, այդ թվում՝ աշխատավարձի կարգավորումը թողնել գործատուի եւ բուժաշխատողի փոխադարձ համաձայնության վրա:

Նարեկ Զեյնալյանի ներկայացմամբ՝ նախագիծը քննարկվել է նախարարության եւ շահագրգիռ կողմերի հետ համատեղ: Նա նշել է, որ որոշակի հարցեր կան, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Քննարկված նախագծերը գլխադասային՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից արժանացել են դրական եզրակացության:

  • Կիսվել: