ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր

Քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր նախաձեռնել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր: Պատգամավորը տեղեկացրել է, որ եզդիական համայնքի կողմից ստացել է հարյուրավոր նամակներ, որոնցում բարձրաձայնված խնդիրներին հնարավոր է լուծումներ տալ՝ փոփոխություններ և լրացումներ կատարելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում:

Ռուստամ Բաքոյանի առաջարկով աշխատանքային քննարկման երկրորդ մասն ընթացել է դռնփակ ձևաչափով:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, Կառավարության, ՄԻՊ գրասենյակի, ինչպես նաև ԱԱԾ և Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

 

  • Կիսվել: