Քննարկվել է Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև առկա համագործակցության ընթացքը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) պայմանագրային հարցերով տնօրեն Ջոն Բրանդոլինոյի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև առկա համագործակցության ընթացքը և դրա խորացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման և կայուն զարգացման գրավական։