ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը

Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 69-ամյա Ալեքսանդր Բ․-ն։ Նա 2017 թ. ապրիլի 20-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: