հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քաղավիացիան՝ դեպի Երևան ու Երևանից սպասվող թռիչքների մասին

Քաղավիացիան՝ դեպի Երևան ու Երևանից սպասվող թռիչքների մասին

Ս. թ. հուլիսի 21-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 03:20, մեկնում ժաը 04:20): Այս մասին հայտնում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Ս. թ. հուլիսի 21֊ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊Բեյրութ չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 09:50, մեկնում 10։50)։

Ս. թ. հուլիսի 21֊ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (ժամանում 22։30)։

Ս․ թ․ հուլիսի 22-ին կիրականացվի Մինսկ-Երևան֊Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։45):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

ԱՌԱՋԻԿԱ ՉՎԵՐԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԵՎԵԼ ՄԵՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՆ»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: