հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քաղաքում կատարվող դրամահավաքները համաձայնեցված չեն գրասենյակի հետ. «Հայաստան» հիմնադրամ

Քաղաքում կատարվող դրամահավաքները համաձայնեցված չեն գրասենյակի հետ. «Հայաստան» հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ քաղաքում կատարվող դրամահավաքները համաձայնեցված չեն գրասենյակի հետ։
 
«Հորդորում ենք առանց նախնական համաձայնության հիմնադրամի անունից հանդես չգալ։ Քաղաքացիներին կոչ ենք անում նվիրատվություն կատարել հիմնադրամի կայքէջով www.himnadram.org, 8000 համարին հաղորդագրություն ուղարկելով և օգտվելով «Հայփոստի», «Թելսել», «Իդրամ», «Իզիփեյ»  ծառայություններից։
 
Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա՝
www.himnadram.org»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:

  • Կիսվել: