հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
 Քաղաքապետարանը առաջնորդվում է բացառապես ՀՀ պարետատան ցուցումով

Քաղաքապետարանը առաջնորդվում է բացառապես ՀՀ պարետատան ցուցումով

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անրադարձել է սոցիալական ցանցերում վերջին օրերին քաղաքապետարանի հասցեին հնչող քննադատություններին, մասնավորապես, Թբիլիսիի քաղաքապետարանի հակակորոնավիրուսային գործողությունների ֆոնին, Երևանի քաղաքային իշխանություններին անգործության մեղադրանքներին:  

Այս առնչությամբ նա մասնավորապես գրել է. "Հարգելիներս, արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված այս կամ այն գործողությունը քաղաքապետարանից ակնկալելիս խնդրում եմ հաշվի առնել, որ քաղաքապետարանը առաջնորդվում է բացառապես ՀՀ պարետատան ցուցումով"։

 

 
 

  • Կիսվել: