կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քաղաքապետարանի աշխատակից է ձերբակալվել

Քաղաքապետարանի աշխատակից է ձերբակալվել

ArmLur.am-ը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն վաղ առավոտյան քրեական վարույթի շրջանակներում քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչության աշխատակից Քնարիկ Պետրոսյանի տունը ևս խուզարկել է, որից հետո նոր իրավապահները մտել են քաղաքապետարանի համապատասխան բաժին։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Քնարիկ Պետրոսյանը ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչությունում բացահայտումներ են արել, որ կոնկրետ շինթույլտվություններ են տրվել, որոնք եղել են ապօրինի։

  • Կիսվել: