շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Քաղաքացիները րոպեներ առաջ փակեցին Մաշտոցի պողոտան․ կան բերման ենթարկվածներ

Քաղաքացիները րոպեներ առաջ փակեցին Մաշտոցի պողոտան․ կան բերման ենթարկվածներ

Քաղաքացիները րոպեներ առաջ փակեցին Մաշտոցի պողոտան՝ վանկարկելով՝ «առանց Նիկոլ Հայաստան»։ Ոստիկանները կոչ արեցին բացել ճանապարհի երթեւեկելի հատվածը, ապա քաղաքացիներին հեռացրին փողոցից՝ իրենց պահանջը չկատարելու համար։

Մի խումբ քաղաքացիներ փակել էին Խանջյան փողոցի երթեւեկելի մասը։ Ոստիկանները պահանջեցին բացել ճանապարհը, սակայն քաղաքացիները չկատարեցին իրավապահների պահանջը։ Մի քանի քաղաքացիներ բերման ենթարկվեցին, ոստիկանները բացեցին փողոցը՝ պատնեշ կազմելով մայթեզրին։

Քաղաքացիներ փակել են նաև Նալբանդյան փողոցը՝ դեպի Սախարովի հրապարակ։

  • Կիսվել: